Դիոգու Ժոտան՝ «Վուլվերհեմփթոն»-ի Փառքի սրահում
Sport«Վուլվերհեմփթոնը» պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտային հետմահու ընդգրկել է ակումբի Փառքի սրահում։ Այս մասին հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստն ու նրա եղբայրը՝ Անդրե Սիլվան, մահացել էին 2025 թվականի հուլիսի 3-ին՝ Իսպանիայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։
«Դիոգուի դիմանկարը մշտական պատվավոր տեղ կզբաղեցնի Փառքի սրահում՝ ակումբի մյուս ճանաչված խաղացողների կողքին։ Ակումբի թանգարանում նրա պատվին հուշանկյուն է ձևավորվել՝ մարզաշապիկներով, շարֆերով և երկրպագուների թողած գրառումներով, որոնք հավաքվել էին մարզադաշտի մոտ նրա մահվան լուրից հետո»,- ասված է «գայլերի» հայտարարության մեջ։