Արշակ Կարապետյան. Հայաստանը տոտալիտար դիկտատուրայի է վերածվել
PoliticsՀայաստանում տեղի է ունենում մի ուժի ցավոտ մուտք տարածաշրջան, որն այս տարածաշրջանում պարզապես երբեք չի եղել։ «Զվեզդա» ռադիոալիքի եթերում այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը՝ փաստելով, որ փաստացի տեղի է ունենում տարածքի հանձնման օրինականացում, իսկ Հայաստանը կորցնում է ինքնիշխանությունը։
Ըստ Կարապետյանի՝ Հայաստանն ԱՄՆ-ին չի հետաքրքրում, ամերիկացիները նույնիսկ չգիտեն, թե որտեղ է Հայաստանը։ «Ինքը՝ Թրամփը, չգիտի։ Մի քանի անգամ շփոթել է, մեզ Ալժիր էր անվանում»,- նշել է Կարապետյանը։ Նրա խոսքով՝ այս ֆոնին Հայաստանը և ԱՄՆ-ն գործարկել են «TRIPP Development» համատեղ ընկերությունը՝ տրանսպորտային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների զարգացման համար։
«Ընդ որում, ամերիկյան կողմը կստանա վերահսկիչ փաթեթը, ինչը, բնականաբար, չի կարող մտահոգություն չառաջացնել նորմալ, ողջամիտ փորձագետների մոտ։ Եվ ընդհանուր առմամբ, իհարկե, խոսքը Երևանի աշխարհաքաղաքական վերակողմնորոշման մասին է։ Իսկ Հայաստանի վարչապետը գրեթե ամեն օր խոսում է Ադրբեջանի հետ հենց այդ նույն խաղաղության գործընթացի մասին»,- նշել է գեներալ-մայորը՝ հիշեցնելով, որ տարածաշրջանում ԱՄՆ սատելիտը Թուրքիան է, իսկ Վաշինգտոնը ուժեղացնում է Թուրքիայի դիրքերը։
Ըստ գեներալ-մայորի՝ ամերիկյան կողմը նաև բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ՝ TRIPP-ում ներդրումներ անելու համար։ «Այսինքն՝ ես կարծում եմ, որ շուրջ 25 տոկոսը ամերիկացիները կզիջեն Ադրբեջանին՝ իրենց թողնելով 26 տոկոս, մի քիչ ավել, մի քիչ պակաս, Հայաստանին թողնելով այն, ինչ կա, որպեսզի, եթե պետք լինի, քվեարկել սրանց կամ նրանց օգտին, իսկ հիմնականը փոխանցել ադրբեջանցիներին։ Եվ ես չեմ կասկածում, ես նման տեղեկատվություն ունեմ»,- նշել է Կարապետյանը։
Նա կարծում է, որ այս տեմպերով ժամանակի ընթացքում Հայաստանը նույնպես կկլանվի, և ներկայիս կոնֆիգուրացիայում Հայաստանի համար որևէ լավատեսական հեռանկար այս մոդելում չի գծագրվում։ Մինչդեռ ՀՀ իշխանությունները խաթարում են հարաբերությունները ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ։
«Մենք պետք է հասկանանք մեկ բան. կա ռազմական բլոկ՝ ՀԱՊԿ-ը, որտեղ մենք այդ բլոկի ստեղծողներից մեկն ենք։ Կան ռազմավարական պայմանագրեր Ռուսաստանի հետ։ Ոչ ոք դրանք չի չեղարկել։
Ես ուզում եմ ասել, որ պայմանագիրը ստորագրված է ժողովուրդների միջև՝ իրենց ղեկավարների և քաղաքական գործիչների ձեռքերով։ Մշտական հարցեր են առաջանում մեր՝ Մաքսային միության մեջ գտնվելու վերաբերյալ։ Դրա հետ մեկտեղ օրենք են ընդունում, որ մենք գնում ենք Եվրոպական միություն։ Երբ հարց են տալիս մեր կառավարության ղեկավարին՝ «իսկ կա՞ շանս, որ մեզ կընդունեն», ասում է՝ «գուցե ոչ»։
Իսկ գուցե 20 տարի հետո էլ ընդունեն։ Պատկերացնո՞ւմ եք։ Այսինքն՝ այն սկզբունքով, որ մենք կքանդենք ամեն ինչ և կկառուցենք մերը»,- ասել է պաշտպանության նախկին նախարարը՝ նկատելով, որ Հայաստանում քանդում են ամենը և չեն կառուցում։ «Մեզ անհրաժեշտ է վերականգնել այն ամենը, ինչ մենք ունեինք։ Դա մեր լիարժեք աշխատանքն է ՀԱՊԿ-ում։ Եթե ինչ-որ բան դուր չի գալիս, մենք այդ կազմակերպության հիմնադիրներից մեկն ենք։ Մենք կարող ենք ինչ-որ բան փոխել, ինչ-որ բան առաջարկել»,- նշել է գեներալ-մայորը։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը խոսել է նաև ՀՀ ներքաղաքական իրավիճակի մասին՝ ասելով, որ Հայաստանում ընդդիմության նկատմամբ ռեպրեսիաներ են իրականացվում։ «Գործարարների դեմ, քաղաքական գործիչների դեմ, եկեղեցականների դեմ։ Ես համարում եմ՝ այնտեղ 37 թիվն է, բայց առայժմ գնդակահարություններ չկան»,- ասել է Կարապետյանը՝ փաստելով, որ Հայաստանը վերածվել է տոտալիտար դիկտատուրայի։
Աննա Մարգարյան