Հորդորում ենք առանց ծայրահեղ անհրաժեշտության չզանգահարել Արցախ և անդադար զանգերով չծանրաբեռնել Ղարաբաղ Տելեկոմի ցանցը. Հայտարարություն
Արցախի միակ օպերատորի ցանցի գոյությունը և պահպանումը ոչ մի պարագայում չի կարելի վտանգել։ Այն ռազմավարական ու կենսական անհրաժեշտության ենթակառուցվածք է, որի անխափան աշխատանքի համար պետք է հոգանք բոլորս։
Հայաստանյան օպերատորների բաժանորդների կողմից իրականացվող զանգերի աննախադեպ ծավալը Ղարաբաղ Տելեկոմի մեծագույն ջանքերի շնորհիվ է սպասարկվում, սակայն գերբեռնվածության պայմաններում սա կարող է հանգեցնել ցանցի խափանմանը։
Հորդորում ենք առանց ծայրահեղ անհրաժեշտության չզանգահարել Արցախ և անդադար զանգերով չծանրաբեռնել Ղարաբաղ Տելեկոմի ցանցը։
Նաև հիշենք, որ երբ ամեն րոպե փորձում եք զանգել զինծառայողներին, ապա նրանց՝ կապի դուրս գալու պահին վտանգում եք նրանց և զինակիցների կյանքը։ ԱԹՍ-ները, հրետանային միջոցները հենց այդ կապուղիներից օգտվելով՝ չի բացառվում, որ կարող են թիրախավորել մեր զինծառայողներին։ ՊՆ բազմիցս հորդորել է հնարավորինս սահմանափակել նման գործողությունները։