Հարվածներ Վարդենիսի ուղղությամբ. ՀՀ ՊՆ-ն կոշտ պատասխան կտա
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել Հայաստանի Զինված ուժերի Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։
«Սպասեք կոշտ պատասխանի», - հայտարարել է Շուշան Ստեփանյանը:
Հայաստանի ԱԳՆ-ն այսօր «բացարձակ սուտ» էր որակել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը Հայաստանի Վարդենիսի շրջանի տարածքից Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը հրթիռակոծելու վերաբերյալ:
«Այս ապատեղեկատվությունը բացարձակ սուտ է եւ նպատակ ունի հող նախապատրաստել մարտական գործողությունների աշխարհագրության ընդլայնման, այդ թվում՝ ագրեսիա իրականացնել Հայաստանի Հանրապետության դեմ: Խստորեն դատապարտում ենք տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության հետագա ապակայունացման Ադրբեջանի փորձերը, որոնց հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», - ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ: