Երեխեքին դուրս ենք հանել, որ փախնեն, բայց չենք հասցրել․ պատմում է 9-ամյա դստերը կորցրած Իգորը
Ադրբեջանական հրետակոծության հետևանքով Իգոր Գրիգորյանը կորցրել է իր 9-ամյա դստերը: Կինն ու որդին ծանր վիճակում են: Հայկական միասնական տեղեկատվկան կենտրոնը տեսանյութ է հրապարակել, որում Իգորը պատմում է, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել։
«Տեսել ենք, որ անօդաչու թռչող սարքեր են, հեռվից էլ երևում ա, երեխեքին դուրս ենք հանել, որ փախնեն, բայց չենք հասցրել։ Կամ արծիլերիայից կամ իրենց գցած ռումբից աղջիկս զոհվել է, փոքր տղաս ծանր վիրավոր ա, կինս էլ ա վիարվոր։ Իրենք կամենում են, որ այ էս փոքր երեխեքին բան ասեն, իրենք մենակ էդպես են կամենում ու էդպես են կարղանում անել»,- ասաց Իգոր Գրիգորյանը։