Իդրամը ֆինանսական գրագիտության դաս է անցկացրել ՌոբոՏոնի մասնակիցների համար
VideosԻդրամը և IDBank-ը շարունակում են շուրջ երկու տարի առաջ մեկնարկած ֆինանսական գրագիտության արշավը։ Այս տարվա առաջին հանդիպումն անցկացվեց առցանց ձևաչափով՝ ՌոբոՏոն մրցույթի 8-10 տարեկան մասնակիցների հետ։ Սա կրտսեր տարիքային խմբի հետ վեբինարի առաջին փորձն էր, որի ընթացքում երեխաները ծանոթացան ֆինանսական կարևոր հասկացությունների՝ բյուջետավորման, խնայողությունների և նպատակային ծախսելու կարևորությանը, ինչպես նաև քննարկվեցին թվային միջավայրում զգուշավոր լինելու կանոնները։
IDBank-ի և Իդրամի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշեց․ «Դեռևս անցած տարի Mind centre-ի կողմից իրականացվեց ՌոբոՏոն մրցույթը, որին մասնակցեց շուրջ 200 երեխա, և Իդրամը միջոցառման աջակիցների շարքում էր։ Կար նաև պայմանավորվածություն, որ մասնակից երեխաների համար մենք կանցկացնենք վեբինարներ ու ֆինանսական գրագիտության թեմայով հանդիպումներ։ Եվ ահա այսօր կայացավ մեր առաջին դասը։ Շատ ուրախալի է, որ երեխաներն ակտիվ էին, հարցեր էին ուղղում, օրինակներ էին բերում և բավականին տեղեկացված էին, օրինակ, զեղծարարության տեսակներից, ֆինանսական հասկացություններից և այլն։ Մենք շարունակաբար կազմակերպում ենք նման հանդիպումներ տարբեր տարիքային խմբերում՝ թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար, քանի որ մեր սոցիալական պատասխանատվության գլխավոր ուղղություններից մեկը հենց ֆինանսական ու թվային գրագիտությունն է»։
IDBank-ի և Իդրամի համատեղ «Ֆինանսապես գրագետ Իդրամի և IDBank-ի հետ» արշավը շարունակվում է։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ