Ռուսաստանը 216 միլիարդ դոլար է վաստակել՝ ոսկու գների կտրուկ աճի շնորհիվ
EconoмицсՌուսաստանի Կենտրոնական բանկի ոսկու պահուստների արժեքը 2022 թվականի փետրվարից ի վեր աճել է ավելի քան 216 միլիարդ դոլարով, հաշվարկել է Bloomberg-ը՝ հղում անելով ԿԲ տվյալներին: Ինչպես նշում է գործակալությունը, թանկարժեք մետաղի գների աճի հաշվին ստացված նման շահույթը համադրելի է ԿԲ-ի այն պահուստների ծավալի հետ, որոնք սառեցվել են Եվրոպայում Ուկրաինայում Ռուսաստանի սկսած «ռազմական հատուկ գործողության» պատճառով՝ 210 միլիարդ եվրո (244 միլիարդ դոլար):
Ուկրաինայում «հատուկ գործողության» մեկնարկից ի վեր Կենտրոնական բանկի ոսկու պահուստներն աճել են ավելի քան 216 միլիարդ դոլարով՝ շնորհիվ ոսկու գների թռիչքաձև աճի, հայտնում է Forbes-ը: Նման գերշահույթը գործնականում փոխհատուցել է ԵՄ-ում ռուսական ակտիվների սառեցումից կրած կորուստները, գրում է Bloomberg-ը: Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը ակնկալում է, որ թանկարժեք մետաղի արժեքը կաճի մինչև 5000 դոլար (մեկ ունցիայի դիմաց), այժմ ոսկու սփոթ գինը հասել է 4750 դոլարի: