Իսրայելը ձեռնամուխ է եղել պաղեստինցի փախստականներին օգնող ՄԱԿ-ի գործակալության կենտրոնակայանի քանդման աշխատանքներին
InternationalԻսրայելը սկսել է քանդել Արևելյան Երուսաղեմում գտնվող ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքի պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության գլխավոր գրասենյակը։
Գրասենյակի ներկայացուցիչ Ջոնաթան Ֆաուլերը հայտարարել է, որ իսրայելական զորքերը «ներխուժել են» համալիրի տարածք և դուրս մղել պահակախմբին, որից հետո այնտեղ են մտել բուլդոզերներն ու սկսել շենքերի քանդումը, հայտնում է Euronews-ը։
«Սա աննախադեպ հարձակում է ՄԱՊՕԱ-ի և նրա տարածքների վրա։ Այն նաև հանդիսանում է միջազգային իրավունքի, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության արտոնությունների և անձեռնմխելիության լուրջ խախտում», - ասել է Ֆաուլերը։ «Սա պետք է տագնապի ազդանշան դառնա», - հավելել է նա։ «Այն, ինչ այսօր տեղի է ունենում Մերձավոր Արևելքի պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության հետ, վաղը կարող է պատահել ցանկացած այլ միջազգային կազմակերպության կամ դիվանագիտական ներկայացուցչության հետ ողջ աշխարհում»։