Նոբելյան մրցանակը չի կարող չեղյալ հայտարարվել, կիսվել կամ փոխանցվել ուրիշներին. Նորվեգիայի Նոբելյան կոմիտե
CultureՆոբելյան հիմնադրամի կանոնադրության 10-րդ կետի համաձայն՝ «Մրցանակ շնորհող մարմնի կողմից մրցանակի շնորհման վերաբերյալ կայացված որոշման դեմ բողոքարկում չի կարող ներկայացվել, գրել է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն պաշտոնական կայքում։
«Ստոկհոլմի և Օսլոյի մրցանակ շնորհող ոչ մի կոմիտե երբեք չի քննարկել մրցանակը չեղյալ համարելու հարցը: Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն սկզբունքորեն չի մեկնաբանի Խաղաղության մրցանակի դափնեկիրների ասածներն ու գործողությունները մրցանակը ստանալուց հետո։ Կոմիտեի մանդատը սահմանափակվում է առաջադրված թեկնածուների աշխատանքն ու ջանքերը գնահատելով մինչև այն պահը, երբ որոշվում է, թե ում է շնորհվելու Նոբելյան խաղաղության մրցանակը: Նոբելյան մրցանակը չի կարող չեղյալ հայտարարվել, կիսվել կամ փոխանցվել ուրիշներին։ Հայտարարության հրապարակումից հետո որոշումը ուժի մեջ է մտնում հավերժ: Սա չի խանգարում կոմիտեին ուշադիր հետևել դափնեկիրների ապագա ջանքերին, նույնիսկ եթե այն չի արտահայտում ո՛չ իր մտահոգությունները, ո՛չ էլ իր գովասանքը», - նշված է կոմիտեի հայտարարությունում։
Հիշեցնենք, որ Նոբելյան դափնեիկիր Մարիա Կորինա Մաչադոն Սպիտակ տանն իր մրցանակը նվիրել է Թրամփին: