UFC-ի նախագահը խոսել է Արման Ծառուկյանի ապագայի մասին
SportUFC-ի նախագահ Դանա Ուայթը համեմատել է Արման Ծառուկյանին Ջոն Ջոնսի հետ՝ հայտարարելով, որ երկուսի վրա էլ չի կարելի հույս դնել, երբ խոսքը վերաբերում է տիտղոսային մենամարտերին։
Կազմակերպության ղեկավարը մեկնաբանել է թեթև քաշային կարգի առաջատար Արման Ծառուկյանի ապագան։ Չնայած 70 կգ քաշային կարգի վարկանիշային աղյուսակում զբաղեցրած առաջին հորիզոնականին՝ հայ մարտիկն այդպես էլ չստացավ չեմպիոնական մենամարտի հնարավորություն։ Ուայթը պարզաբանել է, որ Ծառուկյանն արդեն բաց է թողել իր շանսը և այժմ պետք է նորից ապացուցի, որ արժանի է հավակնորդի կարգավիճակին։
Ուայթն ընդգծել է, որ իր համար առաջնային է մարտիկի վստահելի լինելը՝ զուգահեռ անցկացնելով լեգենդար Ջոն Ջոնսի հետ.
«Ինձ հարցնում են Սպիտակ տանը Ջոնսի մենամարտի մասին։ Բայց կարո՞ղ եմ արդյոք ես հույս դնել Ջոնի վրա»,- ասել է Ուայթը Complex-ին տված հարցազրույցում։
UFC-ի ղեկավարը նաև հիշատակել է Դեն Հուկերի հետ մենամարտից առաջ՝ հայացքների դուելի ժամանակ տեղի ունեցած միջադեպը (երբ Ծառուկյանը հարվածել էր մրցակցին), նշելով, որ Արմանին հնարավորություններ տրվել են։
Ուայթը հաստատել է, որ կազմակերպությունը որոշել է անցկացնել Ջասթին Գեյջ-Փեդի Փիմբլեթ մենամարտը ժամանակավոր գոտու համար, իսկ Ծառուկյանի վերաբերյալ հետագա ծրագրերը դեռևս անորոշ են։