Տավուշի սահմանամերձ բնակավայրերում եւ դիրքերում իրավիճակը կայուն եւ վերահսկելի է. Տավուշի մարզպետ
SocityՏավուշի սահմանամերձ բնակավայրերում եւ դիրքերում իրավիճակը կայուն եւ վերահսկելի է: Այս մասին facebook-ի իր էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Նա, մասնավորապես, գրել է. «Սիրելի Տավուշեցիներ,
Արցախի ուղղությամբ հակառակորդը հարձակում է սկսել հրթիռակոծությամբ եւ դրոնների օգտագործմամբ:
Տավուշի սահմանամերձ բնակավայրերում եւ դիրքերում իրավիճակը կայուն եւ վերահսկելի է:
Ինչպես Արցախում, այնպես էլ Տավուշի սահմաններին՝ մեր հզոր բանակը պատրաստ է խորտակիչ հակահարվածի:
Ամբողջ Տավուշը՝ մեծից փոքր, իր պատրաստակամությունն է հայտնում՝ սատար կանգնելու Արցախի մեր հայրենակիցներին՝ եղբայրներին ու քույրերին:
Մեկ անգամ եւս, սիրելի տավուշեցիներ, կխնդրեի զգոն լինել. խուճապի ոչ մի առիթ չկա, պարզապես, նորից ստուգեք ձեր ապաստարաններն ու թաքստոցները, ուշադրություն դարձրեք կահավորմանը:
Մասնավորապես, Տավուշի սահմանին հակառակորդը իր մաշկի վրա դեռ երկար կպահի հայոց կործանիչ հարվածների ցավոտ հիշողությունը:
Հաղթանակը մերն է: Կեցցե մեր Հայրենիքը, կեցցե մեր հաղթական բանակը»:
Նշենք, որ ըստ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաեւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփնակերտը: Իր հերթին Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը նշել է, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ եւ երեք ԱԹՍ: Հակառակորդը կրել է մարդկային եւ տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ: Մարտերը շարունակվում են:
Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը հանդես է եկել մարտակոչով, որտեղ նշում է, որ այս պահին ՊԲ ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը: