Մբապեն Սաուդյան Արաբիայում է․ ֆրանսիացին «Էլ Կլասիկոյից» առաջ գրառում է կատարել
SportՄադրիդի «Ռեալի» աստղային հարձակվող Կիլիան Մբապեն արդեն միացել է թիմին Սաուդյան Արաբիայում՝ մասնակցելու Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչին։
MadridistaReal-ի հաղորդմամբ՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը Ջիդդա է ժամանել մասնավոր ինքնաթիռով։ Մբապեն արդեն մրցավայրում է և սոցիալական ցանցերում կատարել է հետևյալ գրառումը. «Salam Alaikoum, Saudi Arabia», ինչով փաստել է իր ներկայությունը։
Ըստ աղբյուրների՝ վերջին ժամերին Կիլիանը ինտենսիվ մարզումներ է կատարել և լրջորեն զբաղվել է իր ֆիզիկական վիճակով, որպեսզի լիովին պատրաստ լինի կատալոնացիների դեմ սպասվող սկզբունքային մրցավեճին։
Սուպերգավաթային «Էլ Կլասիկոն» կկայանա կիրակի՝ հունվարի 11-ին, Երևանի ժամանակով՝ 23։00-ին։
Հիշեցնենք, որ նախորդ խաղարկության եզրափակչում «կապտանռնագույնները» 5-2 հաշվով առավելության հասան «սերուցքայինների» նկատմամբ։