Science գիտական ամսագիրը տարվա բեկում է անվանել Չինաստանի «արևային հեղափոխությունը»
EconoмицсScience գիտական ամսագիրը հրապարակել է տարվա գիտական ամփոփումը՝ տարվա գլխավոր բեկումը ճանաչելով վերականգնվող էներգետիկայի արագընթաց զարգացումը։ Սակայն սա կրկին Չինաստանի առաջնորդության պատմությունն է․ երկիրը դարձել է «արևային հեղափոխության» հիմնական շարժիչ ուժը։ Նշվում է, որ միայն 2024 թվականին Չինաստանը շահագործման է հանձնել արևային և քամու էլեկտրակայաններ, որոնց ընդհանուր հզորությունը համարժեք է մոտ 100 ատոմային էլեկտրակայանի։ Ավելին՝ այդ գործընթացի տեմպերն անընդհատ արագանում են։ Արևմտյան անապատներից, որտեղ արտադրվում է արևային էներգիայի հիմնական մասը, մինչև արևելյան խոշոր քաղաքներ կառուցվում են հազարավոր կիլոմետրեր ձգվող գերբարձր լարման էլեկտրահաղորդման տասնյակ նոր գծեր։
Չինական գործարաններից դուրս եկող տեխնոլոգիական «ցունամին» փոխել է երկրի ֆիզիկական լանդշաֆտը։ Լուսարձակող սիլիցիումային վահանակները ծածկում են բլուրները, անապատները և նույնիսկ լճերը։ Տիբեթյան բարձրավանդակում կառուցված մեկ արևային էլեկտրակայանը զբաղեցնում է ավելի քան 400 քառակուսի կիլոմետր տարածք։ Այս տարի վերականգնվող էներգիայի աղբյուրներն աշխարհում առաջին անգամ առաջ են անցել ածխից՝ որպես էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուր։ Արևային վահանակների ներմուծումը Աֆրիկա և Հարավային Ասիա կտրուկ աճել է․ դրանք տեղադրվում են բնակելի տների տանիքներին և մատչելի գնով ապահովում մարդկանց էլեկտրաէներգիայով։
Այս էներգետիկ հեղափոխության առանցքում Չինաստանի արդյունաբերությունն է։ Տարիներ շարունակ պետական սուբսիդիաներով զարգացնելուց հետո երկիրը այժմ գերիշխում է վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաների համաշխարհային արտադրությունում՝ արտադրելով արևային վահանակների 80%-ը, քամու տուրբինների 70%-ը և լիթիումային մարտկոցների շուրջ 70%-ը։ Արտադրության ծավալների աճին զուգահեռ գները նվազել են, պահանջարկը՝ աճել, ինչը նորից խթանել է արտադրության ընդլայնումը։ Արդյունքում վերականգնվող տեխնոլոգիաները դարձել են Չինաստանի տնտեսության ավելի քան 10%-ը կազմող խոշոր ոլորտ։
Կանաչ տեխնոլոգիաների արտահանման աճը վերափոխում է նաև աշխարհի մյուս հատվածները․ Գլոբալ Հարավի երկրները ակտիվորեն ձեռք են բերում չինական արևային վահանակներ, մարտկոցներ և քամու տուրբիններ՝ ձգտելով էներգետիկ անկախության և օգտվելով դրանց մատչելիությունից։ Առաջընթացի արագությունը տպավորիչ է․ 2004 թվականին աշխարհին պահանջվում էր մեկ ամբողջ տարի՝ 1 գիգավատ արևային էներգիա տեղադրելու համար, մինչդեռ այսօր դրանից կրկնակի ավել հզորություն գործարկվում է օրական։ Եթե նախկինում վերականգնվող էներգիան ընկալվում էր որպես «բարոյական ընտրություն»՝ ավելի բարձր գնով, ապա այժմ շարժիչ ուժը շահավետությունն է՝ ծախսերի կրճատումն ու էներգետիկ անվտանգության բարձրացումը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]