Team-ի շուրջ 50 աշխատակից մեկնեց եվրոպական շրջագայության
SocityTeam Telecom Armenia-ն իր շուրջ 50 աշխատակցի հանձնել է եվրոպական շրջագայության ուղեգրեր՝ վաճառքի ռեկորդային արդյունքներ գրանցելու համար:
Մեկ շաբաթվա ընթացքում թիմակիցները կայցելեն եվրոպական երեք մայրաքաղաք՝ Աթենք, Վիեննա և Պրահա՝ վայելելով ամանորյա տրամադրությունը:
Ուղեգրերի հանձնման միջոցառմանը Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը շնորհակալություն է հայտնել աշխատակիցներին՝ մաղթելով տպավորիչ ճամփորդություն:
«Մեր ընկերության բոլոր հաջողությունների հիմքում թիմակիցների պրոֆեսիոնալիզմն ու բարեխիղճ աշխատանքն է: Յուրաքանչյուր աշխատակցի նվիրումն ու պատրաստակամությունը իր նպաստն է բերում ընկերության շարունակական զարգացմանն ու ձեռքբերումներին: Այսկերպ մեր շնորհակալությունն ենք հայտնում թիմակիցներին՝ նվիրելով տարին գեղեցիկ տպավորություններով ավարտելու և նոր էներգիայով վերադառնալու հնարավորություն»,-նշում է Կարեն Շաբոյանը:
Team Telecom Armenia-ն շարունակում է զարգացնել թիմային մշակույթը և խրախուսել լավագույններին՝ կարևորելով յուրաքանչյուրի ներդրումը ընկերության զարգացման գործում։