Կորոնավիրուսային վարակից երկու պայմանագրային զինծառայող է մահացել
SocityԴատախազությունը հաստատել է, որ կորոնավիրուսից մահացել է 2 զինծառայող։ Նշենք, որ զինծառայողներից մեկը մահացել է «Սբ․ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, իսկ մյուսը՝ Կենտրոնական կլինիկական հոսպիտալում։
«Փաստինֆո»-ի հետ հարցին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ մահացածները պայմանագրային զինծառայողներ են։
Պաշտպանության նախարարությունից չեն մեկնաբանում կորոնավիրուսային վարակից մահացած երկու զինծառայողների մասին լուրը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն ասաց՝ առանց մեկնաբանության։