Աշխարհում կարող է բանանի դեֆիցիտ սկսվել
EconoмицсԱշխարհում կարող է բանանի դեֆիցիտ սկսվել Էկվադորում Սանգայ հրաբխի ժայթքման պատճառով, կանխագուշակում է El Comercio-ն։ Հրաբխային ակտիվության պատճառով մրգի արտահանումը կարող է 25-30 տոկոսի անկում ունենալ, սա համարժեք է 1,5 մլն տուփին։
Մոխրի ուժգին արտանետումների պատճառով տուժել է առնվազն 83 հազար հեկտար հող, դրանց թվում են նաեւ այն նահանգները, որտեղ բանան են աճեցնում։ Այս ֆերմերներն, ամենայն հավանականությամբ, բերքի մինչեւ քառորդ մասի կորուստ կունենան, նրանց բախտը փոքր-ինչ կբերի, ովքեր միջատներից պաշտպանվելու հատուկ ծածկոցներ են օգտագործում։
Էկվադորն աշխարհում բանանի ամենախոշոր արտահանողն է, երկիրը միրգ է մատակարարում Ռուսաստան, Եվրոպա եւ Մերձավոր Արեւելք, փոխանցում է Lenta-ն։
Սանգայ հրաբուխն ակտիվացել էր կիրակի՝ սեպտեմբերի 20-ին։ Ծխի սյունը բարձրանում էր մինչեւ 10 կմ։ Բոլիվար, Գուայաս, Լոս Ռիոս եւ Չիմբորասո նահանգներում մոխրով են ծածկվել բնակելի տները եւ ցանքսերը։ Առանձին շրջաններում դա կարող է լուրջ վնաս հասցնել գյուղատնտեսությանը, բայց վերջնական վնասը դեռեւս չի որոշվել։ Ստիպված էին փակել Գուայակիլայի միջազգային օդանավակայանը։