Գորիսում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում
SocityԱյսօր՝ դեկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Մարքս և Շահումյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է այրվում։
Օպերատիվորեն ժամանել են Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը «ՎԱԶ 21-06» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են վարորդը, քաղաքացիները, ապա՝ ժամանած հրշեջները։
Տուժածներ չկան։