Օգոստոսին 2019-ի օգոստոսի համեմատ 13 հազարով ավելի աշխատատեղ ունենք. Փաշինյան
EconoмицсՎերջին ամիսներին աշխատատեղերի ավելացման միտումը շարունակվել է նաեւ օգոստոսին եւ 2020 թվականի օգոստոսին 13422-ով ավելի աշխատատեղ ունենք, քան 2019-ի օգոստոսին, իսկ օգոստոսին հուլիսի նկատմամբ ունենք 4946 նոր աշխատատեղով ավելի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2020-ի օգոստոսին 2019-ի նկատմամբ ողջ երկում աշխատավարձի ֆոնդը ավել է եղել 10 մլրդ չ74 մլն դրամով, կամ 9,6 տոկոսով, սակայն հուլիսի նկատմամբ պակաս է եղել 2, 663 մլրդ դրամով: Պետք է հասկանալ, թե սա ինչի հետ է կապված:
2020-իի օգոստոսին մեկ մարդու աշխատավարձը 2019-ի նկատմամբ ավել է եղել 13 671 դրամով կամ 7,1 տոկոսով, սակայն օգոստոսին հուլիսի նկատմամբ պակաս է եղել 5973 դրամով կամ 2,9 տոկոսով»,-ասաց վարչապետը:
ՊԵԿ նախագահը նկատեց, այն, որ օգոստոսին աշխատավարձի ֆոնդը պակաս է եղել հուլիսի համեմատ, պայմանավորված է նրանով, որ հուլիսը արձակուրդային ամիս է եւ այս ամսին հաշվարկվող աշխատավարձի չափն ավելին է: Նա հավելեց, որ նույն միտումը եղել է նաեւ 2019-ի հուլիս-օգոստոսին: