Ձուկը թանկացել է 18.3 տոկոսով, բանջարեղենը՝ 14.6, միրգը՝ 7.8. պաշտոնական թվեր
EconoмицсԱզգային վիճակագրական կոմիտեն ներկայացրել է ապրանքների գների փոփոխությունն այս տարվա առաջին 10 ամիսներին՝ համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։
Այսպիսով, սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը թանկացել է 5.2 տոկոսով, դրանցից միսը՝ 1.4 տոկոսով, ձուկը՝ 18.3, միրգը՝ 7.8, բանջարեղենը՝ 14.6, սուրճն ու թեյը՝ 13.9 տոկոսով, իսկ ոչ ալկոհոլային խմիչքը՝ 9.9 տոկոսով։ Ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտային արտադրատեսակները թանկացել են 5.7 տոկոսով։
Սնունդից էժանացել է կարելի է ասել միայն շաքարավազը՝ 5.3 տոկոսով եւ կաթնամթերքը, պանիրն ու ձուն՝ 1.6 տոկոսով։