Ոչ մեկին չեմ ցանկանում, որ այսպիսի ցավ ապրի. մահացած ծննդկանի ամուսին
SocityԱնզգուշության, անփութության, սխալի պատճառով, ոչ մեկին չեմ ցանկանում, որ այսպիսի ցավ ապրի:Սթափվեք, ժողովուրդ ջան: Չպիտի բժիշկը հոգնած լինի, որ այսպիսի սխալներ թույլ տա: Մահացած ծննդկան Սեդա Ասատրյանի ամուսինը` Գրիգոր Աբրահամյանը, որը եկել էր դստերը տուն տանելու, այսպես նկարագրեց «Շենգավիթ» բժշկական կենտրոնում իր դստեր ծնունդն ընդունած բժշկի կատարած աշխատանքը:
Ընտանիքի փաստաբանը լրագրողներին տեղեկացրեց, որ փաստացի ունեն երկու գործողություն, որին ակնկալում են իրավական գնահատական: «Առաջին՝ 2020 թվականի փետրվարից մինչև սեպտեմբեր ամիսների ընթացքում հստակ տեղյակ լինելով, որ, անձը հակաբիոտիկների նկատմամբ ունի ալերգիա, համապատասխան հակաբիոտիկ չորոշելը: Երկրորդ՝ համապատասխան իրավիճակում հակաբիոտիկի ներարկում, որն առաջացրել է ռեակցիա»,- ասաց Նարեկ Ալոյանը:
Ծնունդն ընդունած բժշկի փոխարեն լրագրողների հետ զրուցեց «Շենգավիթ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Ռուսուդան Վարդանյանը`պարզաբանելով կատարվածը: «Անաֆիլակտիկ վիճակ, անաֆիլակտիկ շոկ կարող է տեղի ունենալ ցանկացած դեպքում, ինչը պրակտիկորեն կանխարգելվող չի»,- ասաց բժշկական կենտրոնի փոխտնօրենը:
Ավելին՝ այստեղ