Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահությունը նախաձեռնել է Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանում Քրիստոնեության պաշտպանության նախաձեռնող խումբ
PoliticsԵվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահությունը նախաձեռնել է Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանում Քրիստոնեության պաշտպանության նախաձեռնող խումբ։ Ներկայացնում ենք այդ մեր հայտարարությունը, հաստատված խմբի անդամների կողմից։ Խորը մտահոգությամբ ականատես ենք Հայաստանում տեղի ունեցող մի շարք զարգացումներին, որոնք ուղղակի մարտահրավեր են Հայ Առաքելական Եկեղեցուն և նրա հոգևոր առաջնորդին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Վերջին ամիսներին ՀՀ կառավարության գործողությունները ստեղծել են թշնամանքի և ճնշման մթնոլորտ Եկեղեցու նկատմամբ։ Բարձրաստիճան հոգևորականներ՝ երկու արքեպիսկոպոս և մեկ եպիսկոս, քահանաներ ,ինչպես նաև հարգված բարերարներ և լրագրողներ կալանավորվել են կեղծ մեղադրանքներով ։ Մենք ականատես ենք հակաօրինական գործողությունների , որոնք ուղղված են Հայաստանում կրոնական ազատության և Սահմանադրության դեմ ։ Շատ անհանգստացնող են Մայր Աթոռբ Սուրբ Էջմիածնի, աշխարհի առաջին քրիստոնյա ազգի հոգևոր պատմական սրտի դեմ ընթացող ոտնձգությունները։
Հաշվի առնելով այս զարգացումների լրջությունը, մենք դիմում ենք այն անհատներին, որոնց
բարոյական հեղինակությունը հասարակական դիրքը կարող է նպաստել Եկեղեցու
առաքելությանը, նրա հոգևոր առաջնորդության և քրիստոնեության հիմնական արժեքների
պաշտպանությանը Հայաստանում և ողջ աշխարհում , կոչով. դատապարտել ՀՀ
իշխանությունների կողմից կատարվող հակաիրավական քայլերը։