Հիացած եմ մեր երիտասարդների տաղանդով, նախաձեռնողականությամբ և ստեղծարար մտքերով․ Իվետա Տոնոյան
VideosԻվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում հայտարարված երիտասարդական մրցույթի ամփոփման գործընթացը մոտենում է եզրագծին։ Ինչպես քիչ առաջ արված հայտարարության մեջ ընդգծել է մրցույթի գաղափարի հեղինակ Գագիկ Ծառուկյանը, վերջնարդյունքը 100 տոկոս լինելու է արդար, անաչառ ու օբյեկտիվ։ Մրցութային հանձնախումբն օրեր շարունակ մանրակրկիտ ուսումնասիրել է բոլոր հայտերը և ընտրել լավագույնները։ Դեկտեմբերի 11-ին տեղի կունենա մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում լավագույն գաղափարների հեղինակները կպարգևատրվեն։
Ի՞նչ կարող եմ ասել որպես եզրափակում. հիացած եմ մեր երիտասարդների տաղանդով, նախաձեռնողականությամբ և ստեղծարար մտքերով։ Վստահ եմ՝ միասին դեռ երկար ու արդյունավետ ճանապարհ ենք անցնելու։
Հ․Գ․ Լավագույն աշխատանքները կներառվեն «Առաջարկ Հայաստանին» ծրագրում՝ որպես ոգեշնչման օրինակ և ապագա նորարարական գաղափարների մոդել։