«Շենգավիթ» ԲԿ-ում մահացած 30-ամյա կնոջ նորածնին դուրս գրեցին հիվանդանոցից․ հարազատները սպասում են
VideosԱյսօր՝ սեպտեմբերի 22-ին, «Շենգավիթ» ԲԿ-ում սեպտեմբերի 18-ին մահացած 30-ամյա կնոջ՝ Սեդա Ասատրյանի նորածնին դուրս են գրում հիվանդանոցից։
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ) հատկանիշներով։
Գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։
Նշենք, որ մեզ հետ զրույցում մահացած ծննդկանի հարազատները նոր մանրամասներ են հայտնել։ Նրանք համոզված են՝ բժիշկն է մեղավոր Սեդայի մահվան համար։