Մոսկվայի և Բուդապեշտի հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների. Պուտին
PoliticsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունգարիայի կառավարությունը հավասարակշռված դիրքորոշում է զբաղեցնում ուկրաինական հարցում, և Մոսկվան դա ընդունում է։ Այս մասին Կրեմլում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ռուսաստանը և Հունգարիան լավ համագործակցություն ունեն էներգետիկայի ոլորտում: Մոսկվայի և Բուդապեշտի հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ չնայած բոլոր դժվարություններին», - նշել է ՌԴ նախագահը։
Հունգարիայի վարչապետը նշել է, որ սա իր վարչապետի պաշտոնում Պուտինի հետ 14-րդ հանդիպումն է: Նա նորից շեշտել է Հունգարիայի պատրաստակամությունը հարթակ տրամադրել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար:
«Շնորհաակալ եմ, որ արձագանքել եք իմ ու ԱՄՆ նախագահի միջև հնարավոր հանդիպմանը հենց ձեր երկրում: Դա Դոնալդի առաջարկն էր», - ընդգծել է Պուտինը:
Հետևեք մեզ՝ այստեղ