Ես դեռ երկար ճանապարհ ունեմ անցնելու, որպեսզի հասնեմ այն ամենին, ինչին Ռոնալդուն հասել է «Ռեալում». Մբապե
SportՄադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է ակումբի նախկին աստղ Կրիշտիանու Ռոնալդուի հետ համեմատությունների մասին։
Չորեքշաբթի՝ նոյեմբերի 26-ին, ֆրանսիացի ֆուտբոլիստը չորս գոլ խփեց հունական «Օլիմպիակոսի» դեմ խաղում (4:3), ինչի համար նա կրկին համեմատության արժանացավ «արքայական» ակումբի և Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուի հետ։
«Ռոնալդո՞ւ։ Ես դեռ երկար ճանապարհ ունեմ անցնելու, որպեսզի հասնեմ այն ամենին, ինչին նա հասել է «Ռեալում»։ Ես դեռ շատ հեռու եմ նրանից,– Մբապեի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։
Մբապեն Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության լիգայի փուլի 5 տուրից հետո 9 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը։