Սորոսական ցանցն՝ իշխանության պատվերով թիրախավորել է Վանեցյանին
PoliticsՀիմա թվարկե՞մ իշխող թիմի այն սխալները, որ թիմն էլ է վերջում հասկացել, որ սխալ է, բայց երբ մատնացույց էինք անում խնդիրը, ամեն կերպ արդարացնում էին:
Սկսե՞մ, ասենք, նրանից, որ հեղափոխության օրերին ասում էինք, որ «հեղափոխական կոմիտեներ» ստեղծելու միքտը սարսափելի է, բայց Նիկոլ Փաշինյանը դրա հետ համաձայնվեց ավելի ուշ ու մոռացության տվեց հարթակից հնչեցրած այդ որոշումը:
Հետո հիշենք Արթուր Վանեցյանի պաշտոնավարումը, որի մասին դեռ 2018-ի նոյեմբերից էինք ասում, որ խնդրահարույց է, բայց Նիկոլ Փաշինյանը դա հասկացավ 2019-ի սեպտեմբերին: Այդ մասին հայտարարել է Իրազեկ քաղաքացիների միավորման համակարգող Դանիել Իոաննիսյանը։
Սորոսական գործակալական ցանցը ՀՀ-ում սկսել է թիրախավորել հայրենասիրական, ազգային ընդդիմության առաջնորդներին, նրանց, ովքեր իշխանափոխության իրական հայտ են ներկայացնում, ունեն մեծ վարկանիշ և իշխանությունները սարսափում են ընդդիմության հզորացումից և օգնության են կանչում իրենց գրանտակեր ֆեյքերին՝ի դեմս Դանիել Իոաննիսյանի:
Սորոսական ցանցի անդամներն ինչ թեմայով էլ խոսեն միշտ շոշափում են Արթուր Վանեցյանի անունը՝դա արդեն դառնում է տենդենց և անզեն աչքով երևում են այդ շրջանակները՝Սորոսական ցանց, նրանց հետ փոխկապակցված ՀԿ-ների անդամներ, իբր անկախ քաղաքագետներ, նաև Հանուն Հանրապետության շարժման և Ազգային-ժողովրդավարական բևեռ շարժման հակառուսական դեսանտի անդամները:
Փորձ է արվում թիրախավորել և սև պիառ անել Վանեցյանի անվան շուրջ, ինչն ապարդյուն է, քանի որ ԱԱԾ համակարգում անբիծ կենսագրություն թողած գործիչն, ով այժմ ակտիվ քաղաքականության մեջ է, չի կարող ունենալ կենսագրության մութ էջեր, որոնք իբր կոմպրոմատ կարող են ծառայել այսօրվա իմքայլականների ձեռքում:
Արամ Փաշիկյան