ԱԷՄԳ-ն Իրանից պահանջում է բացել միջուկային օբյեկտները փորձագետների համար
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը բանաձև է ընդունել՝ պահանջելով Իրանից բացել անցած հունիսին Իսրայելի ու ԱՄՆ-ի կողմից հարձակման ենթարկված միջուկային օբյեկտները միջազգային փորձագետների համար, ինչն ամրագրված է նաև ՄԱԿ-ի բանաձևերով։
12-օրյա պատերազմից հետո, ըստ ՄԱԿ-ի վերահսկող մարմնի, փորձագետները չեն կարողացել մտնել Նաթանզի ու Ֆորդոյի կայաններ։
«Մենք պետք է գնանք, քանի որ սա Իրանի պարտավորությունների մի մասն է»,- երեկ հայտարարել էր գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին։
Թեհրանն իր հերթին զգուշացել էր զերծ մնալ բանաձևի ընդունումից։ Փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին անցած կիրակի հայտարարել էր, որ դա կստիպի Իրանին «հիմնովին վերանայել» գործակալության հետ հարաբերությունները։
Հետևեք մեզ՝ այստեղ