Եղանակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարեւմտյան, 3-8մ/վ: Լոռիում, Տավուշում, Սյունիքում, ինչպես նաեւ Արցախում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով, մյուս մարզերում այն էապես չի փոխվի:
«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +32+34:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +24+29,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +24+29,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +26+28,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +24+29,
Լոռիում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +23+27,
Տավուշում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +26+30,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +24+29,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +32+35,
Արարատում գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +33+35,
Արմավիրում գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +33+35,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +24+29,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +33+35,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +28+32,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +23+26,
Արցախում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +21+26 (հովիտներում գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +28+33):