«Արցախի Արդարություն Կուսակցություն»-ը հանդես է եկել հայտարարությամբ
Սիրելի հայրենակիցներ.
Մեր քաղաքացիներից մեծ քանակությամբ դիմումներ ենք ստանում առ այն, որ նրանց աշխատանքային ստաժը երբեմն չի հաշվարկվում պետական մարմինների կողմից, քանի որ լիազոր մարմիններն աշխատանքային գրքույկից բացի քաղաքացիներից պահանջում են նաեւ աշխատանքային գործունեությունը հավաստող սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթեր: Նման փաստաթղթեր չներկայացնելու դեպքում էլ ուղղորդում են դատարաններ` հիմնվելով նույն հոդվածի 3-րդ մասի վրա` շատ դեպքերում իմանալով հանդերձ, որ քաղաքացիները որեւէ արդյունքի չեն հասնելու այն պարզ պատճառով, որ պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու հնարավորություն նրանք հիմնականում օբյեկտիվորեն չունեն, իսկ շատերը պարզապես հրաժարվում են այդ տարիների ստաժից, անհարլի քաշքշուկների մեջ չհայտնվելու համար
Արցախի Արդարություն կուսակցությունը հայտարարում է, որ հետամուտ է լինելու այս գործընթացին և իր պատգամավորների միջոցով հանդես է գալու օրենսդրական նախաձեռնությամբ օրենքի մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու կապակցությամբ, որի արդյունքում իրավական ակտը կունենա որոշակիություն և մեր քաղաքացիները կազատվեն անհարկի քաշքշուկներից իրենց իրավունքը իրացնելու գործընթացում: