Թալանել են «Ինտերի» ֆուտբոլիստի տունը
SportԹալանել են Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» եւ Իտալիայի հավաքականի պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի առանձնատունը Բերգամոյի մոտ գտնվող Կաստելի Կալեպիո քաղաքային ավանում։ Գողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ի երեկոյան, երբ 26-ամյա ֆուտբոլիստն «Ինտերի» կազմում մասնակցել է Ղազախստանի «Կայրաթի» դեմ Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի տնային հանդիպմանը (2:1)։
Չորս դիմակավորված անձ մի քանի րոպեում հասցրել է Բաստոնիի տանից տանել թանկարժեք զարդեր, ժամացույցներ եւ բրենդային պայուսակներ եւ հեռանալ մինչեւ ոստիկանների եւ պահակների տեղ հասնելը։ Առանձնատանն այդ պահին ոչ ոք չի եղել։ Ոստիկանությունը սկսել է հետաքննություն։
Բաստոնին «Կայրաթի» դեմ խաղում մնացել էր պահեստայինների նստարանին։