Իսրայելը կօգնի Հունաստանին արդիականացնել ՌՕՈւ-ն
Հունաստանի պաշտպանության նախարարությունը բանակցություններ է վարում իսրայելական «Էլբիտ Մաարախոտ» կոնցեռնի հետ: Սպառազինության արդիականացման մասին գործարքի ենթադրյալ գումարը մի քանի տասնյակ մլն եվրո է, հաղորդում է իսրայելական «9-րդ ալիք» հեռուստաալիքը:
Խոսքը Apache ուղղաթիռների արդիականացման մասին է:
Այս պահին, փորձագետների մեծամասնության կարծիքով, Հունաստանի ՌՕՈւ-ն զգալիորեն զիջում է Թուրքիայի ՌՕՈւ-ին հզորությամբ եւ արագությամբ:
Հնարավոր գործարքի մասին հաղորդագրությունները տարածվել են ՆԱՏՕ-ի 2 անդամների՝ Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ «գազային» հակամարտության սրման ֆոնին: