Պենտագոնը կանաչ լույս է տվել Ուկրաինային․ CNN
PoliticsՊենտագոնը հավանություն է տվել Ուկրաինայի զինված ուժերին ամերիկյան Tomahawk հեռահար հրթիռների մատակարարմանը։ Այս մասին հայտնում է CNN-ը։
«Պենտագոնը Սպիտակ տանը կանաչ լույս է տվել Ուկրաինային Tomahawk հեռահար հրթիռներ մատակարարելու համար՝ գնահատելով, որ դա բացասական ազդեցություն չի ունենա ԱՄՆ զինանոցների վրա», - ասվում է հրապարակման մեջ:
Ընդ որում, ինչպես նշել է աղբյուրը, զենքի փոխանցման վերաբերյալ վերջնական որոշումը մնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: