Հանս-Դիտեր Ֆլիկը բաց կթողնի «էլ Կլասիկոն»
SportԻսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը որակազրկման պատճառով բաց կթողնի «Էլ Կլասիկոն»։
Լա Լիգայի նախորդ խաղում Ֆլիկը երկու անգամ դեղին քարտ էր ստացել մրցավարական որոշումներից դժգոհելու պատճառով։ «Բարսելոնան» 2:1 հաշվով հաղթել էր «Ժիրոնային»։
Կատալոնական ակումբը բողոքարկել էր Ֆլիկի որակազրկումը, սակայն Իսպանիայի թագավորական ֆուտբոլային ֆեդերացիայի Կարգապահական կոմիտեն չի բավարարել այն։ Ֆլիկը որակազրկված է մեկ խաղով։
Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի «Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:15-ին։