Զուրաբիշվիլին նամակ է հղել ԵՄ արտգործնախարարներին՝ նախարարական հանդիպումից առաջ
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ առանձին նամակներ է ուղարկել ԵՄ բոլոր երկրների արտգործնախարարներին, հաղորդում է «Սովա Նյուզ»-ը։
Նամակում Զուրաբիշվիլին մանրամասն ներկայացրել է Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները և քաղաքական լարվածության սրումը՝ ընդգծելով, որ այդ զարգացումները լուրջ սպառնալիք են ներկայացնում երկրի ժողովրդավարական ապագայի և եվրոպական ուղու համար։
«Նախագահը կոչ է անում ԵՄ առաջնորդներին մշակել համաձայնեցված և արդյունավետ քաղաքականություն՝ ի պատասխան Ռուսաստանի հիբրիդային պատերազմի, որը սպառնում է ոչ միայն Վրաստանին, այլև ամբողջ Եվրոպային», - ասվում է հայտարարության մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ