Իրադարձությունները Գյումրիում նպատակ ունեն հայ ժողովրդին վախեցնելու և նորից կոտրելու
PoliticsԻրադարձությունները Գյումրիում նպատակ ունեն հայ ժողովրդին վախեցնելու և նորից կոտրելու։ Դատապարտում ենք վախի մթնոլորտի շարունակական ձևավորումը և պատրաստակամ կանգնած ենք գյումրեցիների կողքին և ամբողջությամբ աջակցում ենք նրանց արդար պահանջին։
Համահայկական ճակատը մեծամասամբ կազմված է զինվորականներից. մեր արժեքները կարգապահությունն են, միաբանությունը և հայրենիքին անձնվիրաբար ծառայելը։
Մենք երբեք չե´նք ենթարկվի ահաբեկման մթնոլորտին և մնալու ենք հանգիստ ու միասնական` մեր ուժերի ներածի չափով և օրենքի սահմանում նպաստելու մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությանը:
«Համահայկական ճակատ» կուսակցություն