«Չելսիի» նախկին մարզիչը գլխավորեց Շվեդիայի հավաքականը. պաշտոնական
SportՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը նոր աշխատանք ունի։ Բրիտանացի մասնագետը գլխավորել է Շվեդիայի հավաքականը, հայտնում է Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Փոթերը գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց Ջոն Դալ Թոմասոնի հրաժարականից հետո։ Վերջինս հեռացավ ազգային թիմից՝ 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլում ցույց տված վատ արդյունքների պատճառով։
Նշենք, որ Փոթերը մարզչական փորձ ունի Շվեդիայի լիգայում․ նա երկար ժամանակ գլխավորել է «Էստերսունդը»։ Այնուհետև աշխատել է «Սուոնսիում», «Բրայթոնում», «Չելսիում» և «Վեստ Հեմում»։
Հետևեք մեզ՝ այստեղ