Ամեն օր խոսել ժողովրդավարությունից, բայց մարդկանց գետնով տալ՝ խայտառակություն է. Էդմոն Մարուքյան
PoliticsԷդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրել է.
Այս ահաբեկչությունը, այս վհուկների որսը ոչ մի լավ տեղ չի տանում, ամեն օր խոսել ժողովրդավարությունից, բայց մարդկանց գետնով տալ, հետո տեսնել, որ կամերան լավ չի նկարել ու մի հատ էլ ուրիշ տեղ գետնով տալ, որ կամերան նկարի, հետո նոր տանել ձերբակալված անձանց պահելու վայրը՝ խայտառակություն է։
Սա այն է, ինչ որ այսօր Հայաստանում տեղի է ունենում։ Դատարանները, քննչական մարմինները, դատախազությունը, բոլոր իրավապահ մարմինները գտնվում են մեկ մարդու վերահսկողության ներքո, և մեկ մարդ է պատասխանատու այս ամենի համար, դա Նիկոլ Փաշինյանն է։