Գագիկ թագավորի արձանի գլուխը «կերել» են․ Մեսրոպ Մանուկյան
CultureԵրևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Հարցեր Նիկոլ Փաշինյան-ին շարքից։ Նիկո՛լ Փաշինյան, բա իմացա՞ք, որ Ձեր ոչուբարովները «կերել» են Գագիկ թագավորի արձանի գլուխը:
Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ ու կրում պատասխանատվություն, որ Գագիկ թագավորը պատկերասրահի ոչ մի արձանի չի ուղորդել ցույցերի մասնակցել․․․Գագիկ թագավորը նախկին չի, ի՞նչու եք արձանն ավիրել
Նման կերպ էլ երկիրն է կառավարվում»։
Մեսրոպ Մանուկյանի խոսքով Ազգային պատկերասրահի մուտքի մոտ տեղադրված Գագիկ թագավորի կավե արձանը վնասել են, երբ այն լվացել են։ Պատկերասրահից Մանուկյանին հայտնեցին, որ արձանը տարել են վերանորոգման։