Արտակարգ դեպք «Հրազդան» մարզադաշտում, լուսային կայաններից մեկի վրա տղամարդ է բարձրացել
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի բարձրացել է «Հրազդան» մարզադաշտի տարածքում լուսային կայաններից մեկի ամենավերևի հատված և սպառնում է ինքնասպան լինել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 3 ժամից ավելի ոստիկաններն ու փրկարարները՝ Խ. Բարխոյանի գլխավորությամբ, բնակացություններ են վարել այդ քաղաքացու հետ, որպեսզի նա հրաժարվի այդ ծայրահեղ քայլին դիմելուց և իջնի:
Նա հրաժարվել է իջնել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա Գեղարքունիքի մարզի բնակիչ է:
Հետևեք մեզ՝ այստեղ