Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Ռաֆայել Իշխանյանի անվան դպրոցի բացմանը (ուղիղ)
Մասնակցում եմ Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նաեւ ուղիղ եթեր է մտել:
«Վերակառուցված դպրոցում սովորում է շուրջ 700 աշակերտ, սակայն պայմանները թույլ են տալիս, որ այն ընդունի մինչեւ 950 երեխայի։
Վերակառուցման ընդհանուր բյուջեն կազմել է 1,3 մլրդ դրամ։
Սիրելի աշակերտներ եւ ուսուցիչներ, խնդրում եմ պահպանել հակահամաճարակային կանոնները՝ ի նպաստ բոլորիս առողջության»,-գրել է նա: