Կիմ Չեն Ընին քննադատելու համար Հս. Կորեան գնդակահարել է Էկոնոմիկայի նախարարության 5 աշխատակցի
Հյուսիային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել Էկոնոմիկայի նախարարության հինգ աշխատակցի, որոնք քննադատել են երկրի ղեկավար Կիմ Չեն Ընի վարած քաղաքականությունը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, ըստ աղբյուրների՝ նրանք գնդակահարվել են հուլիսի 30-ին: Մահապատժի ենթարկելու պատճառը եղել է այն, որ նախարարության աշխատակիցները քննադատել են իշխող ռեժիմի վարած տնտեսական քաղաքականությունը, որի հետևանքով Հյուսիսային Կորեան դարձել է աշխարհում ամենաաղքատ երկրներից մեկը: