Ապարանի համայնքային ոստիկանները 18-ամյա երիտասարդի մոտ ատրճանակ և դանակ են հայտնաբերել
RightՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 8-ին Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով բաժին են տեղափոխել Ստեփանավանի բնակիչ 18-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ և դանակ։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ-ից։
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Հետևեք մեզ՝ այստեղ