Թուրքիան կմիանա պատանդների մարմինները որոնող խմբի ձևավորմանը․ Reuters
InternationalԹուրքիան նախատեսում է մասնակցել հատուկ խմբի ձևավորմանը, որը զբաղվելու է Գազայի հատվածում զոհված իսրայելցի պատանդների մարմինների որոնողական աշխատանքներով, որոնց գտնվելու վայրը դեռևս հայտնի չէ։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով թուրք բարձրաստիճան պաշտոնյայի։
Թուրքիայից բացի, խմբում կներառվեն նաև ԱՄՆ-ն, Իսրայելը, Եգիպտոսը և Կատարը։
Ավելի վաղ The Wall Street Journal թերթը, հղում անելով խաղաղ բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրներին, հաղորդել էր, որ պաղեստինյան արմատական «ՀԱՄԱՍ» շարժումը առնվազն 10 օր է գնահատում զոհված պատանդների մարմինների մի մասը գտնելու համար անհրաժեշտ ժամանակը։ Պարբերականի կողմից հարցված իսրայելցի պաշտոնյաները կարծում են, որ բոլոր մնացորդների հայտնաբերումը կարող է ավելի շատ ժամանակ պահանջել։
Reuters-ը նախկինում հաղորդել է, որ Իսրայելի իշխանությունները սպասում են ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող բոլոր 20 ողջ մնացած պատանդների ազատ արձակմանը՝ կամ հոկտեմբերի 12-ին, կամ 13-ին։