Էրդողանը խոստացել է ուշադիր հետևել Գազայի վերաբերյալ համաձայնագրերի կատարմանը
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիան ուշադրությամբ կհետևի Գազայում հրադադարի մասին համաձայնագրի կատարմանը։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով Իսրայելի ներկայացուցիչների և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման միջև համապատասխան պայմանավորվածությունների ձեռքբերումը։
«Մեծ գոհունակություն եմ հայտնում, որ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև Թուրքիայի մասնակցությամբ բանակցությունները հանգեցրին Գազայում հրադադարի մասին համաձայնագրի կնքմանը։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ով անհրաժեշտ քաղաքական կամք ցուցաբերեց՝ Իսրայելի կառավարությանը հրադադարի խրախուսելու համար, ինչպես նաև եղբայրական Կատարին և Եգիպտոսին, որոնք զգալի աջակցություն են ցուցաբերել համաձայնագրի կնքման գործում։ Թուրքիան ուշադրությամբ կհետևի համաձայնագրի իրականացմանը և կշարունակի իր ներդրումն ունենալ այդ գործընթացում»,— ասվում է Էրդողանի հայտարարության մեջ, որը տարածել է Թուրքիայի նախագահի հաղորդակցության վարչությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ