Այս խայտառակ դատավճիռը մեր բոլորի մասին է, հայ մնալու մասին. Ավետիք Չալաբյան
Videos«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորուման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երեկ նիկոլական բաստիոնի արդարադատությունը նոր «բարձունք» նվաճեց, երկու տարով ազատազրկման դատապարտելով գերաշնորհ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ընդամենը եթերում հնչած, փաստացի անվնաս և անհետևանք խոսքի համար:
Կարելի է շատ երկար խոսել այս ամենի խայտառակ, ամոթալի էության մասին, այն մասին, որ Հայաստանը արագ տեմպերով գլորվում է դեպի բռնատիրություն և անարխիա, և այն մասին, որ այս աղետը ոչ ոքին չի շրջանցելու: Ընդամենը կասեմ, որ անձնապես իմ պարտքն եմ համարում սրա դեմն առնել, և խնդրում եմ իմ բոլոր աջակիցներին և համախոհներին՝ ևս ամենայն լրջությամբ նման հանձնառություն ստանձնել, և հնարավոր ամենն անել, որպեսզի մեր երկիրը չդառնա թուրք-ադրբեջանական տանդեմին ենթակա խամաճիկային բռնատիրություն: Մինչ այդ, կիսվում եմ երեկվա խոսքովս դատարանի բակից: