ԿԺԴՀ-ում մահապատժի են ենթարկել էկոնոմիկայի նախարարության 5 աշխատակցի Կիմ Չեն Ընին քննադատելու պատճառով
ԿԺԴՀ-ում մահապատժի են ենթարկել էկոնոմիկայի նախարարության 5 աշխատակցի, ովքեր քննադատել են Կիմ Չեն Ընին քաղաքականությունը, հաղորդում է Daily Mail-ը:
5 աշխատակիցներ բացահայտ քննադատել են երկրում տիրող տնտեսական վիճակն ու հայտարարել արտասահմանյան երկրների հետ համագործակցության անհրաժեշտության մասին:
Այդ մասին տեղեկացրել են Կիմ Չեն Ընին, որից հետո ներքին հետաքննություն է սկսվել:
Ըստ տեղեկությունների՝ աշխատակիցներին կանչել են հանդիպման, ձերբակալել, ապա ստիպել խոստովանել եւ ապա մահապատժի ենթարկել: