Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը
SportՄադրիդի «Ռեալի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, ամենայն հավանականությամբ, մադրիդյան ակումբի կազմում խաղադաշտ կվերադառնա հոկտեմբերյան միջազգային դադարից հետո, հաղորդում է Marca-ն։
26-ամյա անգլիացու ազդրի վնասվածքի և Դանիել Կարվախալի ոտնաթաթի վնասվածքի պատճառով «սերուցքայինների» առաջին թիմի կազմը ընդլայնվել է՝ ներառելով «Կաստիլյայի» 21-ամյա աջ պաշտպան Դավիդ Խիմենեսին։ Նա առաջին թիմում կլինի առնվազն մինչև Ալեքսանդր-Առնոլդի լիակատար ապաքինումը։
Տրենտի ապաքինումը, ինչպես սպասվում է, կավարտվի հոկտեմբերին՝ միջազգային խաղերի ընդմիջման ավարտին։ Մադրիդյան գրանդի առաջին խաղը ընդմիջումից հետո նախատեսված է հոկտեմբերի 19-ին՝ «Խետաֆեի» դեմ։