Գազայում իսրայելական բանակի հարձակումների հետևանքով զոհերի թիվն ավելացել է
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեպտեմբերի 29-ին իսրայելական բանակի հարձակումների հետևանքով զոհվել է 29 պաղեստինցի, որոնցից 23-ը՝ Գազայում։
Ինչպես հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը, 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 66055-ի, իսկ վիրավորների թիվը՝ 168346-ի։
Ըստ Գազայի շտապօգնության և արտակարգ իրավիճակների ծառայությունների տնօրենի՝ քաղաքում առողջապահական վիճակը չափազանց ծանր է․ քաղաքի հիվանդանոցների մեծ մասը, ինչպես նաև շտապօգնության մեքենաների 80%-ը չի գործում։