Կառավարությունը կորոնավիրուսի ցունամի է սպասո՞ւմ․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ կառավարությունը 1 ամսով երկարացրեց արտակարգ դրությունը, չնայած գրեթե բոլոր սահմանափակումները վերացվեցին, իսկ մայիսի 18-ից տրանսպորտը կաշխատի։ Բայց պարետատան որոշումը տարակուսանքի տեղիք է տվել։ Եվ ամենից շատ՝ փակ եւ բաց տարածքներում դիմակ կրելու պարտադրանքը։ Կորոնավիրուսի ցունամի՞ է ակնկալում կառավարությունը՝ փակ տարածքներում դիմակներով շրջելու պարտադրանք մտցնելով։ Մանավանդ՝ առջեւում շոգ ամառ է, եւ դիմակով շրջելը կարող է ՀՀ քաղաքացիներին ավելի շուտ շնչահեղձ անել, քան կորոնավիրուսից առաջացած թոքաբորբը։ Մարդիկ արդեն հումոր էին անում, թե լիարժեք գործող սրճարան-ռեստորաններում դիմակներով ինչպես կարելի է սնվել»։