Թալանել են Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի տունը
SportՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անհայտ անձինք թալանել են Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի տունը Կաշկայշում (Լիսաբոնից արևմուտք գտնվող ափամերձ քաղաք), որի վնասը գնահատվում է ավելի քան 1 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է A Bola-ն։
Աղբյուրի համաձայն՝ գողերը տուն են մտել խոհանոցով և գողացել թանկարժեք զարդեր ու ժամացույցներ։ Նկուղում աշխատող անվտանգության աշխատակիցը ավելի ուշ նկատել է, որ տունը կողոպտված է։ Մարտինեսն այդ պահին տանը չի եղել։
52-ամյա Մարտինեսը Պորտուգալիայի հավաքականը մարզում է 2023 թվականի հունվարից։ Նախկինում նա մարզել է անգլիական «Սուոնսի», «Ուիգան» և «Էվերթոն» ակումբները, ինչպես նաև Բելգիայի հավաքականը, որի հետ նվաճել է բրոնզե մեդալ 2018 թվականի աշխարհի առաջնությունում։
Հետևեք մեզ՝ այստեղ